Թրամփը «անտեղի» է համարել Պուտինի հայտարարությունը «Բուրևեստնիկ» հրթիռի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ռուսական «Բուրևեստնիկ» հրթիռի փորձարկման մասին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պետք է կենտրոնանա պատերազմի դադարեցման վրա։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «անտեղի» է անվանել Ռուսաստանի նախագահի հայտարարությունը «Բուրևեստնիկ» հրթիռի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 26-ին հայտնել էր, որ հրթիռի փորձարկումները հաջողությամբ ավարտվել են և ընդգծել, որ աշխարհում այն չի ունենում անալոգներ։


«Նա պետք է դադարեցնի պատերազմը։ Պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, շարունակվում է արդեն չորրորդ տարին։ Այդ հարցով պետք է զբաղվի, ոչ թե հրթիռներ փորձարկի», — ասել է Թրամփը լրագրողներին իր ինքնաթիռում, փոխանցում է Reuters-ը։


Նախօրեին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել էր Պուտինին, որ «Բուրևեստնիկ» հրթիռի վերջին փորձարկումը եղել է ամենաերկարատևը՝ շուրջ 15 ժամ թռիչքով և 14 հազար կիլոմետր անցումով։ Ավելի ուշ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նշել էր, որ փորձարկումների մասին տեղեկությունները փոխանցվում են ԱՄՆ վարչակազմի ղեկավարությանը։


Քաղաքականություն