«Անձնական կյանքի ցանկացած միջամտություն անընդունելի է և քրեորեն պատժելի». Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հրապարակված կադրերին, որտեղ անվտանգության աշխատակիցը քաղաքացուն դուրս է բերում եկեղեցուց։ «Եթե բռնարարք է եղել, դա քննադատելի և օրենքով պատժելի է։ Չեմ տեսել կադրերը, բայց եթե դեպքը տեղի է ունեցել, իրավապահ մարմինները պետք է քննեն և համապատասխան արձագանք տան»,– նշել է նախարարը։
Գալյանը նաև մեկնաբանել է վերջերս համացանցում տարածված՝ Մայր Աթոռի ներկայացուցչին վերագրվող անձնական տեսանյութը՝ շեշտելով․ «Անձնական կյանքի ցանկացած միջամտություն անընդունելի է և քրեորեն պատժելի։ Եթե տեսանյութը իսկական է, ապա պետք է հարուցվի քրեական գործ»։
Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիների անձնական կյանքը և կանխել նմանատիպ դեպքերը։
Գաղտնալսումների թեմայի շուրջ Գալյանը պարզաբանել է, որ նման միջոցառումները կարող են իրականացվել բացառապես դատարանի որոշման հիման վրա։ «Գաղտնալսումները իրականացվում են հատուկ ծառայությունների կողմից՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով։ Դատական վերահսկողությունն է քաղաքացիների պաշտպանության գլխավոր երաշխիքը»,– ընդգծել է նա։
Նախարարը հավելել է, որ ինչպես ապօրինի հրապարակումները, այնպես էլ բռնության ցանկացած դրսևորում պետք է ստանան իրավական գնահատական․ «Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ տարածման համար պետք է սահմանվի խիստ պատասխանատվություն»,– եզրափակել է Սրբուհի Գալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում լարվածությունն աճում է. Коммерсантъ
Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ևս ավելի քան 70 հազար շիշ հանքային և խմելու ջրի, ինչպես նաև զովացուցիչ ըմպ...
Շնորհակալ եմ, պարոն նախարար. Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շնորհակալ եմ, պարոն նախարար:Ինձ համար մեծ պատիվ է եղել...
Քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն՝ զինծառայություն չանցածներին. Սարգսյանը մանրամասնում է
«Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադ...
Փրկարար ծառայությունը՝ ավտոճանապարհների վիճակի մասին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ փակ ե...