Հասարակություն
Կարևոր
Ներդրվում է համընդհանուր հետվճարի համակարգ՝ անկանխիկ գնումների համար. Փաշինյան
Mariam Z.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիները անկանխիկ վճարումների դեպքում կստանան առևտրի որոշակի տոկոսը որպես հետվճար։
Հայաստանի կառավարությունը նախատեսում է ներդնել համընդհանուր հետվճարի նոր համակարգ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան հետ ստանալ իրենց անկանխիկ գնումների գումարի որոշակի տոկոսը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է խթանել անկանխիկ տնտեսության զարգացումը, բարձրացնել հարկային կարգապահությունը և ապահովել ֆինանսական հոսքերի թափանցիկությունը։
Հետվճարի համակարգը կիրականացվի պետական հարթակի միջոցով, և այն կհանդիսանա լրացուցիչ խթան քաղաքացիների համար՝ նախընտրելու անկանխիկ հաշվարկները առևտրի և ծառայությունների ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0