Եկեղեցին չի լինելու ձեր բալագանի մասը․Ռուբեն Ռուբինյան
Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտպանող անձանց և կառույցների հայտարարություններին։ Քաղաքական գործիչը նշել է, որ Գարեգին Բ-ին պաշտպանողները դա չեն անում հավատքի կամ եկեղեցական կանոնների պաշտպանության նպատակով, այլ առաջնորդվում են քաղաքական շահերով։
«Իրավիճակի աբսուրդն այն է, որ չկա գեթ մեկ մարդ, որը կասի՝ պաշտպանում եմ Գարեգին Բ-ին, որովհետև նրան անարդարացիորեն մեղադրում են զավակ ունենալու մեջ։ Նույնիսկ Կտրիճ Ներսիսյանը իրեն չի պաշտպանում այդ փաստարկով», – գրել է Ռուբինյանը՝ հավելելով, որ վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը։
Նրա խոսքով՝ ներկայում պաշտպանողները պաշտպանում են ոչ թե եկեղեցին, այլ իրենց ընդդիմադիր գործընկերներին և նախկին քաղաքական առաջնորդներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
«Ուզում եք պաշտպանել՝ ձեր իրավունքն է, բայց եկեղեցին պարտավոր չէ լինել ձեր բալագանի մաս կամ քաղաքական վահան։ Եվ հաստատ այդպես չի լինելու», – եզրափակել է Ռուբեն Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆինանսների նախարարը մեղադրյալի կարգավիճակ չունի՝ իր անունը շոշափող գործով
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունը շոշափող քրեական վարույթի նախաձեռնումից երեք ամիս անց նախարարի կամ որևէ անձի...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
Մի քանի արկածախնդիրներ փորձել են մի քիչ ճարպիկություն անել․ Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե դատավճռի կապակցությամբ կարծիք կ...
Կիևը պատրաստվում է ՌԴ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլերին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությու...