Բյուջեի կառուցվածքը փոխվել է. բյուջեն կներկայացվի գերատեսչական կառուցվածքով. Վահե Հովհաննիսյան
Ֆինանսների նախարարը ներկայացրել է բյուջետային գործընթացների նոր ձևաչափն ու կառավարման բարեփոխումները:
ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ միջնաժամկետ ծախսային շրջանակը այսուհետ հաստատվում է հինգ տարով՝ նախկին երեքի փոխարեն։ Նրա խոսքով՝ բյուջետային պլանավորումն այժմ հիմնված է գերատեսչական մոտեցման վրա՝ ներկայացնելով յուրաքանչյուր մարմնի քաղաքականության հիմնական ուղղությունները և ծախսային սահմանաչափերը։
«Այս տարի միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատել ենք հունիսի սկզբին, ավելի շուտ, քան նախկինում։ Սա մեզ հնարավորություն է տալիս բյուջեի նախագծի պատրաստման ընթացքում ավելի մանրամասն քննարկել բազային բյուջեն և առաջնահերթությունները։ Հաջորդ տարի ծրագրում ենք գործընթացը սկսել արդեն մայիսին»,– ասել է Հովհաննիսյանը։
Նախարարը նշեկ է, որ բյուջեն կներկայացվի եռամյա հեռանկարով, ինչը թույլ կտա ավելի կանխատեսելի և ռազմավարական պլանավորում իրականացնել։ Բացի այդ, բյուջեի կառուցվածքը վերափոխվել է՝ ծախսերն ու եկամուտները խմբավորվելու են գերատեսչությունների հիման վրա։
Հովհաննիսյանը հավելել է, որ հաջորդ տարվանից բյուջեում կներառվի նաև պետական մարմինների օգտագործած գույքի արժեքը՝ ապահովելով ծախսերի ամբողջական պատկերացում։ Առաջին անգամ կգործի նաև կապիտալ ծախսերի փոխանցման համակարգ, որով չիրականացված, բայց ստանձնված կապիտալ ծախսերը հնարավոր կլինի ավարտին հասցնել հաջորդ տարվա սկզբին՝ առանց հավելյալ վարչարարության։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը նոր նշանակումներ է կատարել ՌԴ պաշտպանության նախարարությունում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, որի ընթացքում հայտարարե...
ԵՄ-ն համաձայնության է եկել Նավալնիի մահվան հետ կապված 30 մարդու և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների շուրջ
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանում 30 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատ...
Թրամփի հայտարարությունները բլեֆ են, պատերազմի «ճահճից» դուրս գալու փորձ. Իրանի դեսպան
Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բլեֆ են և ավելի շատ նման են պատերազմի «ճահճից»...
Իրականում իրավիճակը սրվել է Իսրայելի ղեկավարության գործողությունների պատճառով․ Իրաքի վարչապետ
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը պաղեստինցի ժողովրդի նկատմամբ Իսրայելի քաղաքականության արդյունքն է։ Այս մա...