Հոկտեմբերի 27-ը՝ ազգային ցավի և միասնության օր․ Սարգսյան
Հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Այդ օրը խորհրդարանում հնչած կրակոցները խլեցին մեր պետության համար անմիջական վտանգ չներկայացնող, այլ՝ Հայաստանը սիրող և նրա ապագային հավատացող մարդկանց կյանքերը։
Նրանք իրենց գաղափարներով ու նվիրվածությամբ խորհրդանշում էին Հայաստանի պետականության ուժը և լուսավոր ճանապարհը, որը մենք պետք է շարունակենք։
Մենք խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ և վճռական ենք՝ դատապարտելու ցանկացած բռնություն, որը սպառնում է Հայաստանի անկախությանը, խաղաղությանը։
Թող նրանց հիշատակն ապրի որպես հավերժ վկայություն մեր ժողովրդի միասնության և հայրենասիրության»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան ԱՄՆ-ի հետ միասին զենք կարտադրի. Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև «երկարաժամկետ համաձայնություն» կա։ «Ես հանդիպեց...
100 մետրից 70-ն արդեն վազել ենք․ Զելենսկու գրասենյակի ղեկավար
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ուկրաինայի հակամարտությունը համեմատել է 100 մետր վազքի հետ, որտեղ Կի...
ՀՀ-ը համար մեկ պատասխանատուն է․ Բեգլարյան
Ես այս ամենին վարդագույն ակնոցներով չեմ նայում։ Այսօր Արտաքին գործերի նախարարության մոտ բողոքի ակցիա իրականա...
ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան...