 
                                        
                                        
                                        
                                    ԵՄ-ն կարող է միասնական պարտք վերցնել՝ Ուկրաինային աջակցելու համար
 
                                        
                                        
                                        
                                    Եվրամիությունը քննարկում է ընդհանուր պարտք վերցնելու տարբերակը՝ Ուկրաինային շարունակական աջակցություն տրամադրելու համար։ Ինչպես հայտնում է Politico-ն, մի շարք անդամ երկրներ առաջարկել են կիրառել համատեղ ֆինանսավորման մեխանիզմ, որը նախկինում օգտագործվել է COVID-19-ի տնտեսական հետևանքները մեղմելու ծրագրերում։
Աղբյուրների տվյալներով՝ նախաձեռնությունը դիտարկվում է որպես միջոց՝ ապահովելու Կիևի համար երկարաժամկետ ֆինանսական կայունություն այն դեպքում, երբ ԵՄ բյուջեն արդեն զգալիորեն լարված է։ Նոր պարտքային գործիքը կարող է ուղղվել ինչպես Ուկրաինայի բյուջետային կարիքներին, այնպես էլ ենթակառուցվածքների վերականգնմանը։
Քննարկումները դեռ վաղ փուլում են, և վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Միաժամանակ, մի շարք անդամ պետություններ մտահոգություն են հայտնում ընդհանուր պարտքի ավելացման հնարավոր ազդեցության վերաբերյալ ԵՄ ֆինանսական համակարգի վրա։
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            