Ապագան այլևս վաղը չէ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, անդրադարձել է ապագայի ընկալմանը՝ նշելով, որ այն այլևս հեռավոր երևույթ չէ։
«2021 թվականին մենք ընտրություններին մասնակցեցինք «Ապագա կա» կարգախոսով, և հիմա ապրում ենք հենց այդ ապագայի մեջ։ Ապագան վաղը չէ, ապագան հիմա է։ Մենք պետք է փոխենք մեր ընկալումը և գիտակցենք, որ ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է»,– ընդգծել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության գաղափարական հիմքում դրված է պետականության և պետական շահերի առաջնայնությունը։ Նա նշեց, որ պետությունը պետք է ծառայի իր քաղաքացիներին՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։
«Մեր իրականության մեջ միշտ եղել է հարց՝ ինչի՞ համար է պետությունը։ Մենք եկել ենք այն համոզման, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնաբավ պետություն է իր միջազգային ճանաչված սահմանների ներսում, և նրա հիմնական առաքելությունը սեփական քաղաքացիների երջանկությունն ու բարեկեցությունն ապահովելն է»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ կառավարության բոլոր ռազմավարությունները՝ ներառյալ պաշտպանական և անվտանգային քաղաքականությունները, կառուցվում են հենց այս գաղափարական հիմքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը. Հայկ Մամիջանյան
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այս մասին խորհրդարանական խմբակցություններ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տոր...
Դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ, հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հ...
Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. դատախազության պահանջը՝ նախկին մաքսային տեսուչից
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հ...