«Հոկտեմբերի 27-ի գործը պետք է լիարժեք բացահայտվի». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեռ կան չհարցաքննված վկաներ, որոնց ցուցմունքները կարող են որոշիչ լինել:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում, հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցի կապակցությամբ, լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ գործի լիարժեք բացահայտումը դեռ հնարավոր է։ «Մենք մշտապես կարծել ենք, որ հոկտեմբերի 27-ը պետք է մեկ օր առաջ բացահայտվի։ «Հրանտ Մաթևոսյանն ասել է՝ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին»։ Կարծում եմ, դեռ հնարավորություն կա հասնելու լիարժեք բացահայտման»,– նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ կան կարևոր վկաներ, որոնք ներկայում Հայաստանում չեն և չեն հարցաքննվել, սակայն նրանց ցուցմունքները կարող են որոշիչ լինել։ «Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ մենք հսկայական անելիք ունենք։ Գլխավոր դատախազը խոստացել էր, որ գործի բացահայտումը պետք է դառնա մեր բոլորիս պատվի հարցը»,– հավելել է Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի ահաբեկչության 26-րդ տարելիցը, որի հետևանքով զոհվել էին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ պետական գործիչներ։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ դատավորները հետևում են Թովմասյանի գործին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության
Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հ...
ՌԴ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը հասել է աննախադեպ բարձունքների. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև երկկողմ համագործակց...
Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկե...
Ղարաբաղի կորուստը կապված է նրա հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը. Քոչարյան
Զանգեզուրի միջանցք կոչեցյալն ինչո՞ւ է այսօր քննարկման թեմա մնում բանակցային սեղանին։ Այս մասին հայտնել է ՀՀ 2-րդ նախագահ...