էդ քարավանները 5 րոպում ընենց կթալանեն, մեծ կտորը ուղտի ականջը կմնա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը ԱԺ-ում ընդգծել է՝ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը անմիջականորեն կախված է բյուջեի որակից և եկամուտների ապահովումից
Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական բյուջեն համահայկական կյանքի կազմակերպման և քաղաքացիների բարեկեցության հիմնական գործիքն է։ Նրա խոսքով՝ բյուջեն պետք է ընկալել որպես հանրապետության «ընտանեկան բյուջե», որտեղ յուրաքանչյուրի մասնակցությունն ու պատասխանատվությունը կարևոր են։
«Պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Եթե բյուջեն բավարար չէ, նշանակում է՝ մենք բավարար արդյունավետ չենք աշխատում։ Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը կախված է նրանից, թե ինչքան է պետական և համայնքային բյուջեն իր վրա ծախսում»,– նշել է Փաշինյանը։
Վարչապետը մանրամասնել է նաև, թե ինչպես է ձևավորվում բյուջեն՝ ընդգծելով հարկերի վճարման և շրջանառության թափանցիկության կարևորությունը։ «Եթե քաղաքացու վճարած գումարը՝ օրինակ թթվասեր գնելու պահին, ՀԴՄ չհաշվարկվի, այդ գումարը չի հասնում բյուջե, այլ գողացվում է։ Ստվերային տնտեսությունը հենց այստեղ է վնասում պետությանը և յուրաքանչյուր քաղաքացու»,– ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ բյուջեի եկամուտների ու ծախսերի բավարար մակարդակն է, որ ապահովում է երկրի ենթակառուցվածքները, առողջապահական և կրթական համակարգերը, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության հիմքերը։
Մանրամսները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիան կրակի մեջ. բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ
Ֆրանսիայում երեկ, ընդհանուր առմամբ, ողջ օրվա ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ֆրանսիական քաղաքներում՝ ընդդեմ «Գլ...
Միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ
Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում. այս մասին Հադսոնի...
Ինչ է անում Փաշինյանը Բաքվի բանտում խոշտանգավող գերիների համար
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը այսօր ԱԺ-ում հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանին. «Բացի հայտարարութ...
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն՝ Իրանի դեմ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի և «Հեզբոլլահ» խմբավորման դեմ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությո...