Փաշինյանը՝ աղքատության հիմնական պատճառների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձել է երկրում աղքատության մակարդակի պահպանմանը՝ պարզաբանելով, թե ինչու, տնտեսական ակտիվության աճին զուգահեռ, այն էականորեն չի նվազում։
«Փողի մեծ շրջանառություն կա, բայց աղքատությունը չի նվազում։ Ես երկար մտածել եմ այդ մասին և եկել եզրակացության՝ պատճառը մեր ավերակ դպրոցներն են։ Այլ պատճառ պարզապես չկա»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ երբ հանրապետության երեխաների մի զգալի մասը զրկված է որակյալ կրթությունից, դա անխուսափելիորեն անդրադառնում է նրանց ապագա եկամուտների վրա։
«Տասնյակ հազարավոր քաղաքացիներ արտերկրից գալիս են Հայաստանում աշխատելու, գործատուները աշխատող են փնտրում ու չեն գտնում։ Միաժամանակ բարձր վարձատրվող ոլորտներում մեծ պահանջարկ կա, սակայն համապատասխան պատրաստված կադրեր չկան»,- հավելել է նա։
Փաշինյանը ընդգծել է, որ կրթական համակարգի տարիներով անուշադրության հետևանքներն այժմ արտացոլվում են աշխատաշուկայում։
«Այդ երեխաները, որոնք դպրոց չեն ունեցել կամ պատշաճ կրթություն չեն ստացել, հիմա մեծացել են, դարձել են աշխատանքային տարիքի մարդիկ։ Իսկ առանց գիտելիքի հնարավոր չէ բարեկեցություն ստեղծել»,- նշել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն կոչ է անում ԵՄ-ին հրաժարվել ռուսական ակտիվների օգտագործման ծրագրից. Politico
ԱՄՆ իշխանությունները փորձում են համոզել Եվրամիության երկրներին մերժել այն նախաձեռնությունը, որը նախատեսում է Ուկրաինայի...
Հայտնել է, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Ստամբուլի բանակցություններում
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Էնթոնը կներկայացնի Միացյալ Նահանգները Ստամբուլում ռուսական պատվիրակությա...
Թրամփը կօգտագործի Tomahawk հրթիռների մատակարարումը որպես բանակցային գործիք. փորձագետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է պահպանել Ուկրաինային նախատեսված Tomahawk տեսակի թևավոր հրթիռների մատակարարման հնարավ...
Կարին Տոնոյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեսբուքյան իր էջում գրել է. «անդրանի՛կ քոչարյան, քեզ լավ մանկավ...