Կասեցվել է Տաշիրում գործող պանրի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմամբ կասեցվել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում գործող «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի գործունեությունը։
Տեսչական մարմնի իրականացրած ստուգումների ընթացքում արտադրամասում հայտնաբերվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների մի շարք լրջագույն խախտումներ։
Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ թերությունները.
- Լվացարանների բացակայություն. Արտադրամասերը սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված հատուկ լվացարաններով։
- Օդափոխության խնդիրներ. Օբյեկտում բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության անհրաժեշտ միջոցները։
- Անհամապատասխան մակերևույթներ. Հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտ լվացվող ու ախտահանվող նյութերից։
- Առաստաղների և դռների վիճակ. Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու մասնիկների թափվելը, իսկ դռները եղել են անհարթ։
- Հակասանիտարական վիճակ. Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները պատշաճ չեն մաքրվել, չեն ախտահանվել և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ սահմանվել է հստակ վերջնաժամկետ՝ արձանագրված բոլոր խախտումները վերացնելու և արտադրամասը սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանեցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2025 թվականին արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ։
ԱԺ մշտական հանձնաժողովների՝ հունիսի 8-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարմա...
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը... ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դա...
Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ...