Քաղաքականություն

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը չի բացառում՝ հայ գերիների վերադարձը կարող է մինչև 10 տարի տևել

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը չի բացառում՝ հայ գերիների վերադարձը կարող է մինչև 10 տարի տևել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ԱԺ նիստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների վերադարձի հարցին։ Դավոյանը քննադատել է ընդդիմության այն դիրքորոշումը, թե…

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ԱԺ նիստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների վերադարձի հարցին։




Դավոյանը քննադատել է ընդդիմության այն դիրքորոշումը, թե խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձել Հայաստան։




«Ընդդիմությունն ասում է, թե խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձվել հայրենիք։ Դուք ընդհանրապես կարդացե՞լ եք ու գիտե՞ք, թե Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո երբ են գերիները վերադարձել իրենց երկրներ։ Այդ գործընթացը տևել է 10 տարի։ Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք այդ գործընթացներից»,– ասել է Դավոյանը։




Նա ընդդիմության մոտեցումը «քարացած» մտածելակերպ է անվանել և Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացի ու ճապոնացի ռազմագերիների վերադարձի ժամկետը համեմատել ներկայիս իրավիճակի հետ։




Միաժամանակ, ըստ հրապարակված տվյալների,  դաշնակից ուժերի ռազմագերիների, ինչպես նաև գերմանական ու ճապոնական գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց զգալի մասը տուն է վերադարձել պատերազմի ավարտից հետո առաջին իսկ երկու տարիների ընթացքում։ Խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է։ Վերադարձի համար ամենաշատ ժամանակը պահանջվել է գերմանացի և ճապոնացի ռազմագերիների պարագայում՝ 10 տարի (Ճապոնիան և Գերմանիան Երկրորդ աշխարհամարտի նախաձեռնողներն էին - խմբ․):




Այս համատեքստում Դավոյանը չի բացառել, որ գերիների վերադարձի հարցը կարող է երկարատև գործընթաց լինել ` մոտ 10 տարի է պահանջվել գերմանացի և ճապոնացի ռազմագերիների մի մասի վերադարձի համար։ 




Նշենք, որ Ադրբեջանում մինչ օրս պահվում են 19 հայ գերիներ, որոնց վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարևորագույն խնդիրներից մեկը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250