Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու արձագանքում, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական բնույթի նարատիվներ։
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կապահովի իր լրագրողների օրինական իրավունքների պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից նրանց միջազգային հետախուզման մեջ հայտարարելու համատեքստում։
Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ հայտարարված երեք ռուս լրագրողների հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումները Բաքվի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Նա հավելել է, որ Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կոչերը նույնպես չեն արտացոլում Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով բարելավել տեղեկատվական միջավայրը։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցն...