Ռուսական գազը՝ Ադրբեջանի անվան տակ. Բաքվի էներգետիկ խաղը Եվրոպայում
Ադրբեջանում հուլիսի կեսերին գաղտնի հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի պատվիրակությունները։
Մի քանի օր անց Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ռուսաստանն այլևս չի կարող նախկին ծավալներով նավթ և գազ մատակարարել իր ավանդական գործընկերներին, իսկ Ադրբեջանը պատրաստ է մեծացնել մատակարարումները դեպի Եվրոպա։
«Ռուսաստանն այլևս չի կարող լիարժեք նավթ և գազ մատակարարել իր ավանդական գործընկերներին…»,- ասել է Ալիևը:
Սակայն այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ արդյո՞ք Ադրբեջանը տեխնիկապես կարող է փոխարինել Ռուսաստանին։
Այսօր Ադրբեջանը տարեկան արդյունահանում է մոտ 50-51 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից Եվրոպա արտահանում է շուրջ 13 միլիարդ խորանարդ մետր։ Մինչդեռ մինչև Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանը եվրոպական շուկա տարեկան մատակարարում էր շուրջ 150 միլիարդ խորանարդ մետր գազ։
Այսինքն՝ ծավալներն անհամեմատելի են, և միայն ադրբեջանական արդյունահանմամբ այդ բացը լրացնելը դժվար է պատկերացնել։
«Եվրոպական բանկերը պետք է վերանայեն իրենց որոշումը, որպեսզի նավթագազային ենթակառուցվածքների նախագծերը կրկին ներդրումներ ստանան։ Այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա զգալիորեն ավելացնել բնական գազի և նավթի մատակարարումները Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:
Եթե Ադրբեջանը սեփական արդյունահանմամբ չի կարող ամբողջությամբ լրացնել եվրոպական պահանջարկը, ապա ինչպե՞ս է պատրաստվում ավելացնել մատակարարումները։
Կարելի է ենթադրել, որ ապագայում ռուսական գազը կարող է Եվրոպա հասնել Ադրբեջանի անվան տակ։ Իսկ եթե նման համագործակցություն լինի ապա այն կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։
Այստեղ արդեն առաջանում է մեկ այլ հարց․ իսկ եթե այս սցենարը մշակվել է դեռ տարիներ առաջ և Ռուսաստանի էներգետիկ շահերը դարձել են առաջնահերթ՝ ազդելով նաև քաղաքական որոշումների վրա։
Հիշենք մի քանի կարևոր դրվագ՝ Առաջին՝ Ադրբեջանը աջակցություն հայտնեց Ուկրաինային, Մոսկվան չարձագանքեց։
Երկրորդ՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրերց կոշտ և անգամ վիրավորական հայտարարությունները, Մոսկվան չարձագանքեց։
Երրորդ՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ռուսաստանի վարքագիծը միգուցե սրանով էր պայմանավորված։
Ադրբեջանը փորձում է մեկ հարվածով երկու նապաստակ խփել՝ մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Եվրոպան։
Եթե Ադրբեջանն իր էներգետիկ դերն ավելի մեծացնի Եվրոպայի համար, ապա Բաքվի քաղաքական կշիռը նույնպես կարող է աճել տարածաշրջանային գործընթացներում, իսկ դա կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական միջավայրի վրա։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակային որևէ արձագանք չեն տվել, իսկ Բաքուն փորձում է ներկայացնել, որ Ադրբեջանն արդեն դերակատարություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ժամկետանց ապրանքներ՝ բոլոր սուպերմարկետներում․ քաղաքապետարանը շարունակում է ստուգումները
Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայությունն այս տարվա ընթացքում ինտենսիվ ստուգումներ է իրականացնո...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կարող են վարելու իրավունքից զրկված քաղաքացիները վերականգնել վարորդական վկայականը
Եթե վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, քաղաքացիները կարող են վերականգնել իրենց վարորդական վկա...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...