Սպորտ

ՖԻՖԱ-ի ղեկավարներից մեկն ազատվել է աշխատանքից՝ Ինֆանտինոյի ծրագիրը քննադատելուց հետո

ՖԻՖԱ-ի ղեկավարներից մեկն ազատվել է աշխատանքից՝ Ինֆանտինոյի ծրագիրը քննադատելուց հետո
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր գործառնական տնօրեն Քևին Լամուրը հեռացվել է պաշտոնից՝ կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի ծրագիրը հրապարակայնորեն քննադատելուց երեք շաբաթ էլ չանցած։…

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր գործառնական տնօրեն Քևին Լամուրը հեռացվել է պաշտոնից՝ կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի ծրագիրը հրապարակայնորեն քննադատելուց երեք շաբաթ էլ չանցած։ Այս մասին հայտնում է BBC Sport-ը։


ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Լամուրի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են օգոստոսի 17-ին։


«ՖԻՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Քևինին երկու տարվա աշխատանքի համար և հաջողություն մաղթում նրան ապագայում», — ասվում է կազմակերպության հայտարարությունում։


ՖԻՖԱ-ի աշխատակիցներին Լամուրի հեռանալու մասին տեղեկացրել է գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրյոմը։ Նրա՝ երկուշաբթի երեկոյան ուղարկված էլեկտրոնային նամակում նշվել է, որ կողմերը «պայմանավորվել են բաժանվել»։


Լամուրը հուլիսին կոշտ քննադատության էր ենթարկել FIFA Forward Enterprise (FFE) ընկերության ստեղծման ծրագիրը, որը նախատեսում էր ՖԻՖԱ-ի մրցաշարերում բաժնեմասեր առաջարկել մասնավոր ներդրողներին։ Նա այն անվանել էր «մեկ մարդու նախագիծ»՝ ակնարկելով Ինֆանտինոյի դերը։


Լամուրի խոսքով՝ եկել է ժամանակը, որ «ֆուտբոլի քաղաքական ղեկավարներն իրենց ճիշտ հարցերը տան և ճիշտ որոշումներ ընդունեն»։ Նա նաև պնդել էր, որ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը մոլորության մեջ է գցվել նախագծի վերաբերյալ։ Հետագայում կազմակերպությունը հրաժարվել էր այդ ծրագրից։


«Մեր առաքելությունը՝ ՖԻՖԱ-ի հարյուրավոր ոգևորված, նվիրված և բարեխիղճ աշխատակիցների առաքելությունը, ֆուտբոլին ծառայելն է։ Նախագահը պետք է միավորի մարդկանց, մերձեցնի նրանց և ոգեշնչի։ Այսօր մենք տեսնում ենք ճիշտ հակառակը», — հայտարարել էր Լամուրը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250