Պատահարներ

269 ՀԴՄ խախտում՝ մեկ ամսում․ ՊԵԿ-ը 86,7 մլն դրամի տուգանք է սահմանել

269 ՀԴՄ խախտում՝ մեկ ամսում․ ՊԵԿ-ը 86,7 մլն դրամի տուգանք է սահմանել
Պետական եկամուտների կոմիտեն 2026 թվականի հուլիսին հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների 269 խախտում է արձանագրել։ ՊԵԿ-ի տվյալներով՝ արձանագրված…

Պետական եկամուտների կոմիտեն 2026 թվականի հուլիսին հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների 269 խախտում է արձանագրել։




ՊԵԿ-ի տվյալներով՝ արձանագրված խախտումների համար ընդհանուր տուգանքի չափը կազմել է 86,7 մլն դրամ։




Խախտումների ամենամեծ թիվը գրանցվել է մթերային խանութներում՝ 41 դեպք, որի համար սահմանված տուգանքների չափը կազմել է շուրջ 16,9 մլն դրամ։




Մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում արձանագրվել է 30 խախտում՝ 7,3 մլն դրամի տուգանքով, հանրային սննդի ոլորտում՝ 27 խախտում՝ շուրջ 7,6 մլն դրամի տուգանքով։




Հացի և հացաբուլկեղենի արտադրության ոլորտում արձանագրվել է 18 խախտում՝ 5 մլն դրամի տուգանքով, իսկ ավտոտեխսպասարկման ոլորտում՝ 16 խախտում՝ շուրջ 3,5 մլն դրամի տուգանքով։




Մսամթերքի առևտրի ոլորտում արձանագրվել է 15 խախտում՝ 4,1 մլն դրամի տուգանքով։ Կահույքի առևտրի ոլորտում՝ 12 խախտում՝ 2,5 մլն դրամ, իսկ հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 12 խախտում՝ շուրջ 2,7 մլն դրամ։




Դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում արձանագրվել է 8 խախտում՝ 3,5 մլն դրամի տուգանքով։ Այլ ոլորտներում արձանագրվել է ևս 90 խախտում, որոնց համար տուգանքների չափը կազմել է շուրջ 33,6 մլն դրամ։




193 չձևակերպված աշխատող


ՊԵԿ-ը հուլիսին արձանագրել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 63 դեպք։ Չձևակերպված աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 193, իսկ տուգանքների չափը՝ շուրջ 48,3 մլն դրամ։




Շինարարության ոլորտում արձանագրվել է 14 նման խախտում, որի դեպքում չձևակերպված է եղել 35 աշխատող։ Տուգանքի չափը կազմել է շուրջ 8,8 մլն դրամ։



Հանրային սննդի ոլորտում արձանագրվել է 9 խախտում՝ 38 չձևակերպված աշխատողով։ Տուգանքների չափը կազմել է 9,5 մլն դրամ։



Մյուս ոլորտներում արձանագրվել է 40 խախտում, չձևակերպված աշխատողների թիվը կազմել է 120, իսկ տուգանքների չափը՝ 30 մլն դրամ։




23 խախտում՝ անկանխիկ վճարումների մասով

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտման 23 դեպք է արձանագրվել։ Դրանց համար հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9,5 մլն դրամի տուգանք։



Ատամնաբուժարանների ոլորտում արձանագրվել է 4 խախտում՝ 1,8 մլն դրամի տուգանքով, առողջապահության ոլորտում՝ 3 խախտում՝ 1,3 մլն դրամի տուգանքով, իսկ այլ ոլորտներում՝ 16 խախտում՝ 6,4 մլն դրամի տուգանքով։



ՊԵԿ-ը նշում է, որ ներկայացված տվյալներում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները։



Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է հետևել հարկային օրենսդրության պահանջներին և պահպանել հարկային կարգապահությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250