Գերմանիայի ԱԳ նախարարը Լավրովի սպառնալիքներն «անհեթեթ քարոզչություն» է անվանել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին սպառնալիքներն Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող արևմտյան երկրներին՝ դրանք անվանելով «անհեթեթ քարոզչություն»։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 18-ին Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի դեմ ձախողված զավթողական պատերազմի՝ Ռուսաստանում ավելի ու ավելի ցավոտ զգացվող տնտեսական և սոցիալական հետևանքների ֆոնին Կրեմլը հուսահատորեն փորձում է սպառնալիքների և ապատեղեկատվության միջոցով ճնշում գործադրել Ուկրաինայի դաշնակիցների վրա», — հայտարարել է Վադեֆուլը։
Նրա խոսքով՝ «նույնիսկ ամենաանհեթեթ քարոզչությունը» չի կարող փոխել այն դիմակայունությունը, որն Ուկրաինան ունի միջազգային աջակցության շնորհիվ՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։
Վադեֆուլը նաև հավաստիացրել է Կիևին Գերմանիայի աջակցության շարունակականության հարցում։
Անցած շաբաթվա վերջին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան խստացնելու է իր գործողությունները՝ «ոչնչացնելու այն ամենը, ինչը Արևմուտքի կողմից սնուցում է Կիևի ռազմական մեքենան»։
Լավրովի հայտարարությունները Գերմանիայի կառավարության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Լայպցիգի օդանավակայանում վերջերս տեղի ունեցած միջադեպի ֆոնին։
Օգոստոսի 5-ի գիշերը օդանավակայանում՝ ուկրաինական բեռնատար ինքնաթիռի մոտ, հայտնաբերվել էր անհայտ ծագման անօդաչու թռչող սարք, որը, ըստ հաղորդումների, զինված էր պայթուցիկ նյութով և դետոնատորով։
ԱՄՆ հետախուզության գնահատմամբ՝ այդ անօդաչուն, հավանաբար, կապված է եղել Ռուսաստանի կառավարության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցն...