Հասարակություն

Շաբաթ օրն առաջին դասարանցիները դպրոց չեն գնալու․ մանրամասներ

Շաբաթ օրն առաջին դասարանցիները դպրոց չեն գնալու․ մանրամասներ
Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Արդյունքում՝…

Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։


Արդյունքում՝ աշակերտները հոկտեմբերի 19-30-ը կլինեն երկշաբաթյա արձակուրդում։


Փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող աշակերտներին, քանի որ նրանց աշնանային երկշաբաթյա արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել ուսումնական օրացույցով։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարության խոսնակը։


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները կգործեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250