Պատահարներ

ՀՀ-ում 63 151 անձի անվամբ քաղաքացիական զենք է հաշվառված․ «Փաստինֆո»

 ՀՀ-ում 63 151 անձի անվամբ քաղաքացիական զենք է հաշվառված․ «Փաստինֆո»
Հայաստանում ներկայումս 63 151 անձի անվամբ հաշվառված է քաղաքացիական զենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։ ՆԳՆ-ի տվյալներով՝ 2018-2026 թվականներին 663 անձ…


Հայաստանում ներկայումս 63 151 անձի անվամբ հաշվառված է քաղաքացիական զենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։




ՆԳՆ-ի տվյալներով՝ 2018-2026 թվականներին 663 անձ պարգևատրվել է զենքով, իսկ 508 անձից այն հետ է պահանջվել։




Նշված ժամանակահատվածում 508 անձի պատկանող զենքերը առգրավվել և վերադարձվել են՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով։


ՆԳՆ տրամադրած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում,2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները չկատարելու հիմքով, 508 անձանց պատկանող զենքերը մալվել և հետ են վերադարձվել։ Նշենք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն ՝ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և 7-րդ կետով նախատեսված հավաստագիր։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ՀՀ ոստիկանությունը առգրավում կամ վերցնում է: 




«Փաստինֆոն» նաև ՆԳՆ-ից հետաքրքրվել է զենք կրելու թույլտվություն ստացող անձանց բժշկական հետազոտությունների մասին, նկատի ունենալով 2025թ․ հոկտեմբերի 12-ին 1 օրում 4 անձի սպանության դեպքը, որով անցնող անձը ճանաչվել է անմեղսունակ, թեեւ վերջերս էր ստացել զենք կրելու թույլտվություն։ Ըստ այդմ՝ հարցմամբ խնդրել էինք պատասխանել, թե 4 անձի սպանության մեջ մեղադրվող Թադևոս Հովակիմյանին երբ է տրվել զենք ձեռք բերելու իրավունք և երբ է այն ձեռք բերվել, երբ է Հովակիմյանը դարձել Որսորդմիության անդամ, որսորդական զենք ձեռքբերման իրավունքը ստանալիս արդյոք Հովակիմյանն անցել է համապատասխան փորձաքննությունները, այդ թվում՝ նրա մեղսունակության պարզման նպատակով, արդյոք Հովակիմյանը կրկին փորձաքննության ենթարկվել է, անցել համապատասխան քննություն։ 



ՆԳՆ-ն չի պատասխանել սպանությունների մեջ մեղադրվող Թադևոս Հովակիմյանի՝ զենք ձեռք բերելու իրավունքի, համապատասխան փորձաքննությունների և Որսորդմիության անդամ դառնալու վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ նրա անձնական գործը ներկայումս գտնվում է Քննչական կոմիտեում։


Նշենք, որ Հովակիմյանն այժմ բժշկական հարկադրանքի ներքո է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250