Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Ձկնաբուծության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների նկատմամբ։ Եթե հայտնաբերվեն գործոններ, որոնց դեպքում կարող են առաջանալ անասնաբուժական ռիսկեր, և որոնց առկայությամբ այդ ձուկը մատակարարվելիս կազդի մեր անասնաբուժական անվտանգության վրա, անշուշտ, հետագա քայլեր նույնպես կլինեն»,- ասել է Շեստակովը:
Նա նշել է, որ բացի կենդանի ձկից, Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում նաև սառեցված ձուկ։
«Իշխանի մատակարարումների տեսանկյունից Հայաստան ներմուծման մեջ բավականին մեծ ծավալ էր զբաղեցնում։ Եթե խոսենք ներքին շուկայի հագեցվածության մասին, ապա դա, անշուշտ, որևէ կերպ չի ազդի։ Մենք ունենք իշխանի սեփական արտադրության բավարար ծավալ։ Բացի այդ, ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը լավ լուրով է կիսվել` կապված արտահանման հետ
Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավ...
Նամակ Մոսկվայից` Երևանին. գազի մատակարարաումը կարող է կասեցվել
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասի...