Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծ օղիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում և իրացնում։ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ի ցերեկը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալել են երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։
Զուգահեռ ոստիկանները հսկողություն են սահմանել այն ավտոտնակների մոտ, որտեղից, ըստ տեղեկության, երիտասարդը վերցրել էր կեղծ օղիները։
«Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ երկու օրերին զննություններ են կատարվել ավտոտնակներում․ հայտնաբերվել են` շշալցված տարատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ և այլ պարագաներ։ Նախաքննությունը շարունակվում է»,-տեղեկացրին ՆԳն-ից։
Նմանատիպ հոդվածներ
Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար նոր կանոններ կարող են սահմանվել. Զբոսաշրջության կոմիտե
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՀ ներքին գործերի, տարածքային կառա...
Արհեստական բանականությամբ գրված օրինագծերը հեղեղել են ԱՄՆ Կոնգրեսը․ POLITICO
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդրական խորհրդատուների գրասենյակը (OLC) բախվել է արհեստական բանականության միջո...
Google-ի նախկին ղեկավարների միջև «միլիարդատերերի պատերազմ» է հասունանում
Սերգեյ Բրինի կողմից ֆինանսավորվող 100 միլիոն դոլար արժողությամբ կազմակերպության ներսում, որը ստեղծվել է Կալիֆոռնիայում ա...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և օգոստոսի 16-ին կազմել 1900.72...