Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Ազատություն Արեգնազ Մանուկյանին ու բոլոր քաղբանտարկյալներին...»։
Ավելի վաղ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել էր, որ Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել։ Նրա խոսքով՝ ենթադրաբար Մանուկյանին պատրաստվում էին ձերբակալել։
Նույն օրը վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում Արեգնազ Մանուկյանի բնակարանում։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Մանուկյանի բնակարանում, ինչից հետո նա հրավիրվել էր ՔԿ։ Այդ ժամանակ նրան որևէ մեղադրանք չէր ներկայացվել։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ քննչական գործողություններն իրականացվել են պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վարույթն առնչվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։
Թևանյանն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը որակելով քաղաքական և պնդելով, որ գործը հարուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ապօրինի հրահանգով»։
«Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն, դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին», — ասված է Թևանյանի ուղերձում։
Նա պնդել է, որ իշխանությունը «պետական դավաճան» է համարում իր քաղաքական հակառակորդներին և կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել իշխանափոխության հարցում։
«ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։ Կոչ եմ անում հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։ Միացի՛ր, որ փոխենք», — ասված է Թևանյանի նամակում։
«Մայր Հայաստան»-ից նաև հայտնել են, որ օրենքով սահմանված կարգով Թևանյանն իրավունք ունի վստահված անձանց միջոցով հաղորդակցվել հանրության հետ, և մինչև նախընտրական քարոզարշավի ավարտը նրա ուղերձները հրապարակվելու են կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընից երկխոսության առաջարկի պատասխան ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից պատասխան է ստացել երկխոսություն սկս...