Սպորտ

Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մրցակցին և դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Բրատիսլավայում ընթացող մրցաշարում սա Հայաստանի երրորդ…

Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մրցակցին և դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։



Բրատիսլավայում ընթացող մրցաշարում սա Հայաստանի երրորդ մեդալն է։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Տերտերյանը (77 կգ) եզրափակչում հաղթելով ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին՝ դարձավ հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։


Այս ըմբիշները հանդիպել են նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում, որտեղ Սամվելը նույնպես հաղթել է 4-0 հաշվով։


Սամվելի եղբայրը՝ Գասպար Տերտերյանը, անցյալ տարի դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, իսկ այս տարի Սամվելն ինքը կրկնել է այդ նվաճումը։


Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։


Եզրափակչում Պետրոսյանը 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի ըմբիշ Թաիզո Յոշիդային։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250