ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում՝ 12,1%
ԵԱՏՄ-ում աճել են ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները․ Հայաստանը առաջատարների թվում է
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%-ով։
Ուղևորաշրջանառության առավել նկատելի աճ արձանագրվել է՝
Հայաստանում՝ 7,3%,
Բելառուսում՝ 7,2%,
Ղազախստանում՝ 5,1%,
Ղրղզստանում՝ 4,9%։
Դրական դինամիկա է արձանագրվել նաև բեռնափոխադրումների ոլորտում։ Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է 12,1%-ով, Ղրղզստանում՝ 3,1%-ով, Ղազախստանում՝ 2%-ով, իսկ Բելառուսում՝ 1,5%-ով։
Այսպիսով, 2026 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում բեռնափոխադրումների աճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ միաժամանակ ընդգրկվելով ուղևորաշրջանառության աճի առաջատարների թվում։
Տրանսպորտային ցուցանիշների դինամիկան վկայում է եվրասիական տարածքում ուղևորափոխադրումների և բեռնահոսքերի ընդլայնման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել է 8 վագոն հացահատիկ
Օգոստոսի 15-ին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել։...
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների...
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար...
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...