Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է. կան զոհեր և վիրավոր. ՆԳՆ ՓԾ
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ:
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է».- ասված է հաղորդագրության մեջ:
Այլ մանարամասներ այս պահին հայտնի չեն:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավաս...
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը 2026-ի սկզբից ի վեր հասել է առավելագույն ցուցանիշի. Լևոն Ազիզյան
ERA5-ի վերլուծության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև...
Հորդառատ անձրևն ու քամին Գյումրիում վնասներ են պատճառել
Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հոր...