Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Նախարարությունից հայտնում են՝ գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական աշխատանքների ընթացքին, հետևել մթերման գործընթացին։
Ընկերությունից նախարարին հավաստիացրել են, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ։
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով հետևել մթերումների ընթացքին», -նշել է նախարար Գևորգ Պապոյանը։
Ընթացիկ տարվա օգոստոսի 3-ից հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը։ Արդեն իսկ մթերվել է 4700 տոննա լոլիկ, որից ամենամեծ ծավալը՝ 1800 տոննան, մթերվել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։
«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի խոշոր ընկերություններից է։ Այն անդադար զարգացող ու ընդլայնվող ընկերություն է՝ այսօր արդեն տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՏՄ-ում կպարզեցվեն էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային ընթացակարգերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասնագիտացված ա...
ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում՝ 12,1%
ԵԱՏՄ-ում աճել են ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները․ Հայաստանը առաջատարների թվում է 2026 թվականի առաջին կիսամյակի...
Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել է 8 վագոն հացահատիկ
Օգոստոսի 15-ին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել։...
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների...