Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը...
ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դադարեցմամբ ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին և քայլեր չեք ձեռնարկի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս, կամ խնդիրներ կունենաք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Նախ՝ «Վայլդբերիս»-ը և «Օզոն»-ը մեր սիրուն աչքերի համար չէին Հայաստանում․ իրենք այստեղ փող էին աշխատում։ Երկրորդ՝ համոզված եմ, որ Հայաստանի հանրությունը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը և տուրք չտա ՌԴ պարտադրանքին։ Եվ երրորդ՝ ՌԴ-ի այս պահվածքը լրացուցիչ պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը ԵՄ գագաթաժողովից իրական արդյունքներ կորզի՝ թե՛ ազատ վիզային ռեժիմի, թե՛ ԵՄ 500 միլիոնանոց շուկա ներթափանցելու առումով։
ԵՄ երևանյան գագաթաժողովը պատեհ, ժամանակին և բացառիկ առիթ է Հայաստանի համար՝ ԵՎՐԱՄԻՈւԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՅՏ ներկայացնելու տեսանկյունից։ Հորդորում եմ Հայաստանի իշխանություններին օգտվել այս առիթից։
Վստահ եմ, որ հունիսի 7-ին մեր ժողովուրդը իր քվեով Է ձևավորելու իշխանություն՝ պահպանելով այսօրվա քաղաքական կուրսը, որի արդյունքում մեր առաջ կբացվեն ԵՄ շուկաների դռները, Հայաստան կգա Amazon-ը, իսկ ՌԴ-ն ստիպված կլինի համակերպվել այդ իրավիճակին՝ «Օզոն»-ին և «Վայլդեբերիս»-ին վերադարձնել Հայաստան՝ փորձելով վերականգնել կորցրածը»,- գրել է Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հերթական հանդիպումներն է ունեցել քաղաքացիների հետ: Ա...
Նախարարության պարզաբանումը հեղուկ գազի գների վերաբերյալ
Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստանում զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքացիներից՝ Հայաստանու...