Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «չբզբզալ»
Ալեն Սիմոնյանը անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին և նշել, որ չի պատրաստվում չարձագանքել, երբ իր մասին խոսում են։
Նրա խոսքով՝ ինքը կարձագանքի այնպես, ինչպես տվյալ պահին ճիշտ կհամարի։
«Ես հանրային քաղաքական գործիչ եմ շատ վաղուց և կրկնում եմ՝ թող չբզբզան»,- ասել է Սիմոնյանը։
Նա նաև անդրադարձել է այն կարծիքին, թե Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ենթադրում է ավելի փակ ու զուսպ հանրային վարքագիծ։
«Ես լինելու եմ ակտիվ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Իմ խոսքն ասելու եմ ներքաղաքական դաշտի հետ կապված, երբ որ հարկ կհամարեմ։ Ձեզ հարցազրույցներ եմ տալու»,- նշել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ պաշտոնյաների շուրջ ձևավորված որոշ «միստիկ» պատկերացումներ և կարծրատիպեր պետք է կոտրվեն։
«Վերջացրեք։ Գիտեք, մեր կուրսում երեխաներ կային, որ 16 տարեկանում ընդունվել էին իրավաբանական ֆակուլտետ արդեն կոստյում, գալստուկով էին գալիս, գիտեին` իրենք բոլորը դատախազ են: Եթե դուք չեք ուզում լուսաբանել՝ մի լուսաբանեք, եթե դա հետաքրքիր չի՝ մի լուսաբանեք։ Բայց կարծում եմ՝ դա կարծրատիպ է և հնացած կարծիք»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Ղազարյանը ՔՊ-ական...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...