Ռազմական

Մենք ինքներս կուղղենք այս մարդու սխալ պատկերացումները. Իրանից արձագանքել են Թրամփի հրապարակմանը

Մենք ինքներս կուղղենք այս մարդու սխալ պատկերացումները. Իրանից արձագանքել են Թրամփի հրապարակմանը
Իրանում պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի պատկերով և այդ կարևորագույն ջրային ուղին ամերիկյան պետությանը պատկանելու մասին մակագրությամբ հրապարակմանը։ Այս մասին գրել է Իրանի…

 Իրանում պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի պատկերով և այդ կարևորագույն ջրային ուղին ամերիկյան պետությանը պատկանելու մասին մակագրությամբ հրապարակմանը։ Այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ 


«Շուտով կա՛մ կուղղվի նրա սխալ պատկերացումը Հորմուզի վերաբերյալ, կա՛մ մենք ինքներս կուղղենք այս մարդու սխալ պատկերացումները, որը ապրում է պատրանքներով», - սոցիալական ցանցերում գրել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։


Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ մակագրելով այն «ԱՄՆ նոր տարածք»։


Թրամփի հրապարակած քարտեզում Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը վերցված է շրջանագծի մեջ, իսկ պատկերի վերևում անգլերենով տեղադրված է «New U.S. Territory» («ԱՄՆ նոր տարածք») գրությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250