Ադրբեջանի կողմից հետախուզվող Չադաևը հրաժարական է տվել
Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ Ադրբեջանի իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Այս մասին Չադաևը գրել է իր Telegram-ալիքում։
«Ես ճիշտ չեմ համարում, երբ որևէ մեկի անձնական փորձագիտական դիրքորոշումը կամ հրապարակային հայտարարություններն անդրադառնում են միջպետական հարաբերությունների վրա և խոչընդոտներ ստեղծում պետությունների համատեղ աշխատանքի համար», — նշել է Չադաևը։
Նախկին խորհրդականն ընդգծել է, որ ինքը «ընդամենը արտահայտել է անձնական փորձագիտական կարծիք»։ Նրա խոսքով՝ ինքը խորապես ներգրավված է անօդաչու թռչող սարքերի, տեխնոլոգիական ինքնիշխանության և դրանց հետ կապված քաղաքական գործընթացների թեմաներում։
Չադաևը նաև նշել է, որ ներկայում Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը զարգացնում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որի ծրագիրն իրականացվում է նաև Ադրբեջանի տարածքում։
Նա հայտնել է, որ պաշտոնից հեռանալուց հետո շարունակելու է աշխատել նույն ուղղությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և «Մոսկվա 24» հեռուստաալիքի նախկին հաղորդավար Իվան Կնյազևի նկատմամբ։
Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է ահաբեկչության կոչերի, երկրի տարածքային ամբողջականության խախտման և ազգային ատելություն հրահրելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցն...