Քաղաքականություն

Պենտանգոնը պահանջել է, որ համալսարանները խզեն կասկածելի կապերը Ռուսաստանի հետ

Պենտանգոնը պահանջել է, որ համալսարանները խզեն կասկածելի կապերը Ռուսաստանի հետ
Ամերիկյան 30 բուհեր Պենտագոնի պահանջով պետք է աուդիտի ենթարկեն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կասկածելի կազմակերպությունների հետ իրենց գործընկերային կապերը: Գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված…

Ամերիկյան 30 բուհեր Պենտագոնի պահանջով պետք է աուդիտի ենթարկեն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կասկածելի կազմակերպությունների հետ իրենց գործընկերային կապերը:


Գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ սույն պահանջը նպատակաուղղված է հետազոտությունների ոլորտում պետական ներդրումների պաշտպանությանը։ Սրանով Պենտագոնը ցանկանում է կանխել ինտելեկտուալ սեփականության հափշտակումը, տեխնոլոգիաների չօրինական փոխանցումն ու դրանց թշնամական կիրառումը։


Ստուգումների շրջանակում ուսումնական հաստատություններից պահանջվում է գնահատել այն ռիսկերը, որոնք առնչվում են գաղտնի կամ արտահանման հսկողության տակ գտնվող հետազոտություններին։ Բացի այդ, բուհերին պարտադրվել է ներդնել «հետևանքների մեղմացման խիստ ծրագրեր», այդ թվում՝ դադարեցնել խնդրահարույց համագործակցությունները։


Ինչպես հավելում են Պենտագոնում, մտահոգություն հարուցող субъектները ներառված են 2019 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության մասին օրենքում։ Ցանկում հայտնվել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի 130 ուսումնական ու հետազոտական հաստատություններ, որոնց թվում են Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը և ռուսական այլ կրթօջախներ։


Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում էին հայտնվել ավելի քան 30 ռուսական բուհեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250