Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Սիրիայում ավիաբազային Իսրայելի հարվածները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր ռազմական ավիաբազային Իսրայելի հասցրած հարվածները և միջազգային հանրությանը կոչ արել արձագանքել Իսրայելի գործողություններին։
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Սիրիայի Իդլիբ նահանգի գյուղական հատվածում գտնվող Աբու Դուհուր ռազմական ավիաբազային Իսրայելի հասցրած ավիահարվածները։ Իսրայելը շարունակում է իր անխոհեմ հարձակումները՝ հարվածելով Սիրիայի ենթակառուցվածքներին և խախտելով նրա տարածքային ամբողջականությունն ու միասնությունը», — ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի վճռական դիրքորոշում որդեգրել՝ Սիրիայի դեմ Իսրայելի գործողությունների սրացումը դադարեցնելու համար։
Անկարան նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին այն գործողությունների համար, որոնք, Թուրքիայի ԱԳՆ-ի գնահատմամբ, անտեսում են միջազգային իրավունքը։
Ավելի վաղ Syria TV-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր օդանավակայանին։
Ըստ աղբյուրի՝ հարվածների հետևանքով նյութական վնաս է պատճառվել։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Reuters-ի տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել օդանավակայանի թռիչքուղին և պահեստային տարածքները։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցն...