ԵՄ-ից արձագանքել են Գրենլանդիայի շուրջ հայտարարություններին

Եվրոպական միությունը շարունակելու է պաշտպանել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի նիստում։


Նրա խոսքով՝ որևէ պետություն իրավունք չունի ուժով կամ ճնշմամբ հավակնել այլ երկրի տարածքին։ Կալասը ընդգծել է, որ նման սկզբունքը վերաբերում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ Գրենլանդիային՝ շեշտելով միջազգային իրավունքի պահպանումը։


ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որոնցում նա սպառնացել է մաքսատուրքեր սահմանել այն ութ երկրների նկատմամբ, որոնք դեմ են արտահայտվել նրա մոտեցմանը Գրենլանդիայի հարցում։ Կալասի գնահատմամբ՝ նման քայլերը կարող են բացասաբար անդրադառնալ ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների տնտեսական կայունության և փոխադարձ հարաբերությունների վրա։



Քաղաքականություն

Պատահարներ