Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ եկեղեցիների վաճառքի ու օտարման մասին իր հայտարարություններին:
«Չհերքված է սա, ընդ որում նա կարող է հերքել, կամ այն մարդիկ, ովքեր հրապարակել են դա, միգուցե հրապարակային խոսեն այդ մասին, ընդ որում՝ հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ են պատմել եկեղեցու գույքից օտարվելու ու նվիրվելու մասին: «Կաթողիկոսը իր թոռներին նվիրել է եկեղեցու գույքը» նախադասությունը ծայրից ծայր աբսուրդ է, բայց հիմա այդ իրողության մեջ ենք ապրում: Մենք այդ հարցը շատ մանրամասն քննարկել ենք Ազգային Ժողովի լիագումար նիստում»,- նշել է նա:
«Որևէ կերպ չի կարող բացառվում, որ մեկ այլ հոգևոր թեմի ներկայացուցչի ծննդյան կապակցությամբ կարող են օտարվել եկեղեցու գույքեր: Ես չեմ ասում, որ ինքը կվաճառի օրինակ՝ Տաշիր Գրուպին, դա աբսուրդ է, ես ասում եմ, որ ինքը կարող է տեղափոխվել Նոր Նախիջևանի թեմ և գրանցել գույքը Նոր Նախիջևանի թեմի վրա: Սա հիմնավորվում է նրանով, որ այս նախագծի քննարկումից հետո բազմաթիվ քահանաներ միջնորդավորված և ուղիղ՝ հրապարակային և ոչ հրապարակային, կապվել են ինձ հետ և առաջարկել են մյուս գույքերն էլ ներառել այդտեղ՝ ասելով, որ իրենք նույնպես լսել են այս խոսակցությունները»,- հավելել է պատգամավորը։





























