Փաշինյանը և Մերցը հեռախոսազրույց են ունեցել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող ընթացիկ իրավիճակի, Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ «ԳԴՀ կանցլերը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում և ընդգծել է դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար», - ասել է Կորնելիուսը։
«Այս համատեքստում երկու կողմերն էլ նշել են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման հնարավորությունները», - հավելել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...