Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.
«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը TRIPP-ի մասին։ Այսպես աղավաղել և աճպարարություն կարող է թերևս Արմեն Ռուստամյանի նման դաշնակցականը։
Խնդիրը կայանում է նրանում, որ այս մարդկանց համար քաղաքականապես գոյություն ունենալը հնարավոր է միայն, երբ որ իրենք հենվում են ողբի, պատերազմի, ցավի վրա։ Ինքնիշխան, ազատ Հայաստանը, որը կախվածություն չունի ինչ-որ մայրաքաղաքից, իրենց ամենամեծ վախն է։
Ես ձեզ խոստանում եմ՝ ՀՀ ժողովրդի հետ 2026թ․ մենք ձեր էջը մեկընդմիշտ փակելու ենք»։
Ավելի վաղ հայտնել էինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել էր՝ TRIPP-ի իրագործման մասին ստորագրված հայտարարությունն իրավական ուժ չունի։ Առաջին պարբերությունն ամեն ինչ խոսում է այս փաստաթղթի արժեքի մասին։ Իսկ առաջին պարբերությամբ ասվում է, որ սա իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։
Մանրամասները՝ տեսանյութում։






























