Իրանում անկարգությունների ժամանակ ոստիկանության գեներալ է սպանվել

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում զինված ահաբեկիչների հարձակման հետևանքով սպանվել է թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Ջավադ Քեշավարզը։ Այս մասին հայտնել է Ռազավի-Խորասան նահանգի իրավապահ ուժերի հրամանատարությունը։


«Մաշհադի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության բրիգադային գեներալ Ջավադ Քեշավարզը սպանվել է քաղաքում զինված ահաբեկիչների հարձակման հետևանքով», - նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։


Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։

Քաղաքականություն