Դատախազությունը պահանջել է Սամվել Կարապետյանի կալանավորումը․ Արամ Վարդևանյան
2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից կատարվել էր բացառապես երկու գործողություն. 1) Մուտքագրվել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին, 2) մերժել Սամվել Կարապետյանի Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը
«Մեր փաստաբանական թիմի կողմից ևս ներկայացվել է և դեռևս ներկայացվելու են վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ, սակայն հարց է առաջանում իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպես պետք է ներկայացնեին:
Պատասխանն ակնհայտ է, հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված: Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս: Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ:
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Սոլովյովի արած հայտարարությունների մասին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և նշել, որ...
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծի...
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնո...
Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց. Փաշինյան
Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրա...