Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է։ Այս մասին Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միզրոյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է։ Եվ սա նաև շարունակական միջոց է՝ կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով՝ եռակողմ պայմանավորվածությունից դուրս։
Մենք կարծում ենք, որ եռակողմ պայմանավորվածությունն իսկապես դառնալու է օրինակ աշխարհի համար, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով կամ չխաթարելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար, հիանալի է լինելու Միացյալ Նահանգների համար, հիանալի է լինելու բոլոր ներգրավված կողմերի համար, բայց ի վերջո՝ ծառայելու է որպես օրինակ աշխարհի համար։ Մենք հանձնառու ենք և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար»,-նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում։ Նախատեսվում է հանդիպում Ռուբիոյի հետ և TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Սոլովյովի արած հայտարարությունների մասին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և նշել, որ...
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնո...
Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց. Փաշինյան
Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրա...
Դատախազությունը պահանջել է Սամվել Կարապետյանի կալանավորումը․ Արամ Վարդևանյան
2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից...