Հասարակություն
Երևանի և Թեհրանի միջև հունվարի 10-ին նախատեսված չվերթները չեղարկվել են
Ofelya
Չեղարկվել են Երևանի և Թեհրանի միջև հունվարի 10-ին նախատեսված չվերթները, այս մասին տեղեկանում ենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։
Օդանավակայանի տվյալներով՝ չեղարկվել են համապատասխանաբար ժամը 18:15-ին և 17:15-ին նախատեսված Երևանից Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները։
Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։ Սակայն, օդանավակայանի չվացուցակի համաձայն, հունվարի 11-ին նախատեսված Թեհրանից դեպի Երևան և հետադարձ չվերթները շարունակում են ուժի մեջ մնալ։
Հավելենք՝ հունվարի 9-ին Թուրքիայի և ԱՄԷ-ի ավիաընկերությունները չեղարկել էին դեպի Իրան չվերթները՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ofelya
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ofelya
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Ofelya
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Ofelya
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0