Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52 վայրերի ցուցակում։ Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղը՝ առաջ անցնելով մի շարք հայտնի զբոսաշրջային ուղղություններից, այդ թվում՝ Իսպանիայից, Անգլիայից և Սեյշելյան կղզիներից։
Պարբերականը նշում է Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրության զգալի աճը։ Ըստ հրապարակման՝ 2025 թվականի առաջին ութ ամիսներին գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ, իսկ օգոստոս ամիսը դարձել է զբոսաշրջիկների ժամանումների թվով առավել բարձր արդյունք արձանագրած ամիսը։
Հատուկ ուշադրություն է դարձվել երկրի գինեգործական մշակույթին։ Նշվում է, որ մայիսին Երևանը հյուրընկալում է գինու ոլորտի խոշոր միջազգային մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը, որը համարվում է ոլորտի կարևոր իրադարձություն։
Պարբերականի գնահատմամբ՝ Հայաստանի գինեգործական ավանդույթները ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն։ Զբոսաշրջիկներին առաջարկվում են գինու զբոսաշրջային երթուղիներ երկրի չորս հիմնական գինեգործական տարածաշրջաններով, ինչը լրացուցիչ գրավչություն է հաղորդում Հայաստանին որպես զբոսաշրջային ուղղություն։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...