Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներին կարող է հանգեցնել պատասխան քայլերի։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ Իրանի դեմ հարձակման դեպքում Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաներն ու նավերը կհամարվեն իրանական զինված ուժերի օրինական թիրախ։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներից տեղեկություններ է ստացել Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների տարբերակների մասին։ Դրանց թվում նշվում են ռազմական հարվածները, գաղտնի կիբեռմիջոցների կիրառումը, պատժամիջոցների ընդլայնումը և Իրանում հակակառավարական ուժերին աջակցությունը։ Թրամփը նախկինում հրապարակային հայտարարություններ է, որ պատրաստ է աջակցել իրանցիներին։
Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հունվարի 12-ին մասնակցել հանրահավաքների՝ աջակցելու երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և դատապարտելու այն, ինչ իրենք բնորոշում են որպես «ահաբեկչական գործողություններ Իրանում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդությամբ»։
ԱՄՆ-ում հիմնված HRANA իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 490 ցուցարար և անվտանգության ուժերի 48 ներկայացուցիչ, իսկ ավելի քան 10 600 մարդ ձերբակալվել է։ Կազմակերպությունը տվյալները ներկայացնում է որպես նախնական հաշվարկներ։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...