ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Marinera նավի հետապնդման կապակցությամբ

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ իրավական նորմերին և անհապաղ դադարեցնել Marinera նավթային լցանավերի նկատմամբ ապօրինի գործողությունները։ Պաշտոնական բողոքը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։


Արտաքին քաղաքական գերատեսչությունը հստակեցրել է, որ ԱՄՆ-ն հավաստի տեղեկատվություն է ստացել նավի՝ Ռուսաստանին պատկանելու և դրա քաղաքացիական խաղաղ կարգավիճակի մասին։ Մոսկվան նաև նշել է, որ նավի զննումն ու խուզարկությունը հնարավոր է բացառապես պետական դրոշի համաձայնությամբ։ «Մինչդեռ Ռուսաստանը ոչ միայն նման համաձայնություն չի տվել, այլև, ընդհակառակը, պաշտոնական բողոք է ներկայացրել ամերիկյան իշխանություններին՝ կապված նախորդ մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ Առափնյա պահպանության նավի կողմից «Մարիներա» նավի հետապնդման հետ», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։


Նախարարությունը կրկնել է Վաշինգտոնին ուղղված պահանջը՝ հումանիտար և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել նավում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև զգուշացրել է, որ Marinera-ի հետ կապված միջադեպի արդյունքը կարող է լինել Եվրատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության աճը։

Քաղաքականություն