Ջենիֆեր Լոպեսի համերգի հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կպարզվի՝ որքան է ծախսվել. Անդրեասյան
Ֆինանսական հաշվետվությունը ուսումնասիրության փուլում է, առաջիկայում պարզ կլինի դրա արդյունքները, որից հետո հայտնի կդառնա, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում որքան գումար է ծախսվել և այդ գումարից որքանն է ենթակա բյուջե վերադարձի: Մենք լրագրողների հետ այդ տեղեկատվությամբ կկիսվենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքան գումար է ծախսվել Հայաստանում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի համար:
«Մեր շարունակական քաղաքականությունն է Հայաստանում կազմակերպել մասնավորի հետ համագործակցությամբ միջազգային աստղերի հյուրախաղեր, սա ունի մի քանի նպատակ: Այդ նպատակների շարքում կարևոր են զբոսաշրջության խթանումը, և մենք շարունակելու ենք այս ձևաչափով աշխատելը»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գինն աճել է
NYMEX բորսայի հունվարի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գի...
Մի շարք ճանապարհներին մերկասառույց է
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցոր...
Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է
Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատա...
Լևոն Արոնյանը 2025-ին ամենաշատ վաստակած գրոսմայստերների եռյակում է. մանրամասներ
2025 թվականին ամենաշատ վաստակած գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մաս...