Հալեպի օդանավակայանը և ուսումնական հաստատությունները շարունակում են փակ մնալ
Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի միջազգային օդանավակայան և այնտեղից չվերթների կասեցումը մինչև 2026 թվականի հունվարի 8-ը, ժամը 23:00-ը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է Syria TV-ին։
Քաղավիացիայի վարչությունը պարզաբանել է, որ որոշումը ժամանակավոր նախազգուշական միջոցառում է՝ կապված տեղի ունեցող զարգացումների հետ։
Կասեցման ժամանակահատվածում նախատեսված չվերթները կուղղորդվեն դեպի Դամասկոսի միջազգային օդանավակայան՝ մինչև անհրաժեշտ տեխնիկական և անվտանգության գնահատումների ավարտը։
Հալեպի նահանգապետարանն իր հերթին հայտարարել է հունվարի 8-ին քաղաքի դպրոցներում և համալսարաններում դասերի դադարեցման մասին։
Սիրիայի կառավարությունը Հալեպի իրավիճակի մասին հայտարարության մեջ պահանջել է Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) զինված խմբավորումները դուրս բերել Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերից։
Սիրիայի կառավարությունը շեշտել է, որ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ քուրդ քաղաքացիների պաշտպանությունը հիմնարար ազգային և իրավական պատասխանատվություն է և իրականացվում է առանց որևէ խտրականության։Հայտարարության մեջ նշվել է, որ համապատասխան մարմինները հաստատում են, որ լարվածության գոտիներից տեղահանվածները բացառապես քաղաքացիական անձինք են՝ բոլորը քուրդ քաղաքացիներ, որոնք լքել են իրենց տները՝ վախենալով լարվածության սրումից: Նրանք ապաստան են գտել պետության և նրա պաշտոնական հաստատությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
«Սա հստակ ապացույց է Սիրիայի նկատմամբ քուրդ քաղաքացիների վստահության և նրանց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու նրա կարողության մասին, և հերքում է նրանց նկատմամբ սպառնալիքի կամ թիրախավորման մասին պնդումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։
Նմանատիպ հոդվածներ
Անցած երկու օրում բացահայտվել է 110 հանցագործություն
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 5-ից 7-ը։ Բացահայտվել է 110 հանցագործո...
Ձյան տեղումները քաոս են առաջացրել ամբողջ Եվրոպայում, չեղարկվել են հարյուրավոր չվերթներ և գնացքներ. զոհվել է 6 մարդ
Առատ ձյունը և մերկասառույցը ուղևորությունների մասսայական խափանումներ են առաջացրել ողջ Եվրոպայում։ Ինչպես հայտնում է BBC...
Կնախընտրեի ակումբի սեփականատիրոջ դերը. Մեսի
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչով...
Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել այցելել հոր գերեզմшնին. Արամ Վարդևանյան
2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարի...