Ռազմական
Գազայի հատվածում 80 պաղեստինցի է զոհվել, այդ թվում` կանայք և երեխաներ
Գազայի հատվածում այսօր 80 պաղեստինցի, այդ թվում` կանայք և երեխաներ են զոհվել Ռաֆահ և Խան- Յունիս ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով, ասվում է Պաղեստինի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ ավերիչ պատերազմը, ցեղասպանությունն ու էթնիկ զտումները, որոնք իրականացվում են մինչ օրս։ Դրանցից ամենավերջինն արյունալի հարձակումներն էին Գազայի հատվածում`Ռաֆահ և Խան-Յունիս բնակավայրերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 80 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը կհաղթի այս պատերազմում». երկրի ՊՆ նախարարի հայտարարությունը
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
«Այդ գործողություններից ոչ մեկի ընթացքում նրանց չի հաջողվել զգալի հաջողությունների հասնել». Շոյգու
«Ունեք 2 տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ հանձնվել». Իսրայելի պաշտպանության նախարարը՝ ՀԱՄԱՍ-ին
Ավելին Ռազմական բաժնից
Ֆրանսիացի ենթասպա է սպանվել Լիբանանում. Մակրոնը պահանջում է հետաքննություն
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
5.0