«Ունեք 2 տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ հանձնվել». Իսրայելի պաշտպանության նախարարը՝ ՀԱՄԱՍ-ին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվածում շարունակվող պատերազմում երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մահանալ: Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Մեր ինքնաթիռները ձեզ կհասնեն ամենուր… յուրաքանչյուր հրթիռ ունի իր հասցեն։ Մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամին», - ասել է Գալանտը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների օդաչուներին:
«ՀԱՄԱՍ-ի անդամներն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ մեռնել իրենց դիրքերում, կա՛մ անվերապահ հանձնվել: Երրորդ տարբերակ չկա։ Մենք կջնջենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը և կվերացնենք այն իր բոլոր հնարավորությունները», - հավելել է նա։
Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային օպերացիային, որը կարող է ամենազանգվածայինը լինել վերջին չորս տասնամյակում, գրում է Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ ավարտում է իր նախապատրաստական աշխատանքները «օդից, ծովից և ցամաքից համակարգված հարձակման համար»:
Ցամաքային հարձակման հայտարարված նպատակներն են՝ «ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը և նրա ռազմական հնարավորությունների ոչնչացումը, Իսրայելի վրա Գազայի հատվածից ահաբեկչության սպառնալիքի վերացումը, պատանդների հարցի լուծումը և Իսրայելի սահմանների և նրա խաղաղ բնակիչների պաշտպանությունը»:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը կհաղթի այս պատերազմում». երկրի ՊՆ նախարարի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հա...
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
«Այդ գործողություններից ոչ մեկի ընթացքում նրանց չի հաջողվել զգալի հաջողությունների հասնել». Շոյգու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ...
Ավելի քան 1,3 հազար երեխա է զոհվել Գազայի հատվածում
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Գազայի հատվածում ավելի քան 1,3 հազար երեխա է զոհվել։ Այս մասին հայտա...