«Իսրայելը կհաղթի այս պատերազմում». երկրի ՊՆ նախարարի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հանկարծակի հարձակում սկսելով Իսրայելի վրա, հաղորդում Է Times of Israel-ը, գրում է rbc.ru-ն:
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ։ ՑԱԽԱԼ-ի զինվորները թշնամու դեմ կռվում են ներթափանցման բոլոր վայրերում», - լրագրողներին ասել է Գալանտը։
«Իսրայելի պետությունը կհաղթի այս պատերազմում», - հավելել է նա:
Իսրայելական բանակի տվյալներով՝ զինյալները մուտք են գործել Իսրայելի տարածք սահմանամերձ շրջաններում: Իսրայելը բախումների ընթացքում կորցրել է վերահսկողությունը երկրի հարավային մասում գտնվող Սդերոտ քաղաքի ոստիկանական բաժանմունքի նկատմամբ, գրում Է Al Jazeera-ն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ՝ Իսրայելում կատարվողից
Կիրակի գիշերը Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 230 Գազայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ՝ Իսրայելում կատարվողի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «մարտական պատրաստության վիճակի» մասին Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակի հարվածների կադրերը՝ ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Համացանցում հրապարակվել են Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների կադրերը ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Կադրերում երևում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը կորցրել է վերահսկողությունը ոստիկանական բաժանմունքներից մեկի նկատմամբ
Իսրայելը բախումների ընթացքում կորցրել է վերահսկողությունը երկրի հարավային մասում գտնվող Սդերոտ քաղաքի ոստիկանական բաժանմ...