Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի երկու ական

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին տեղեկություն է ստացել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք։

Հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար խառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել է ականանետի՝2 հատ 82 միլիմետրանոց, կոռոզիայի ենթարկված, առանց պայթուցիչի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։

Քաղաքականություն

Պատահարներ